Ինչպես փոխանցում է «Ալ–Արաբիա» հեռուստաալիքի կայքը՝ հղում անելով Սիրիայի բարձրագույն հեղափոխական խորհրդի տվյալներին՝ ընդդիմադիրների և կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մեկ օրվա ընթացքում երկրում զոհվել է 117 մարդ։ Նրանցից 93–ը սպանվել են Հոմս քաղաքում։
Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքը, որը համարվում է ապստամբների գլխավոր հենակետը, փետրվարի 4–ից անդադար ռմբակոծությունների և հրետանային հարվածների տակ է։
Մինչ ընդդիմադիրներն իշխանություններին մեղադրում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը կոտորելու համար, Սիրիայի վարչակարգն իր հերթին կատարվածի համար մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության վերսկսման մասին, որն իր գործողությունը դադարեցրել էր հունվարի վերջին։
Սիրիայում մեկ օրվա ընթացքում 117 մարդ է սպանվել