Լրահոս

08.02.2012 19:39


Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսով կքննարկեն Սիրիայի հարցը

Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսով կքննարկեն Սիրիայի հարցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսով քննարկելու են Սիրիայի հարցը: Այս մասին, «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջով անցած տարվա մարտից սկսված բողոքի ակցիաները շարունակվում են առ այսօր: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ժամանակահատվածում մոտ 6000 մարդ է զոհվել:

Փետրվարի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դրվեց Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը (նախագիծը մշակվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից՝ Եվրոպայի երկրների աջակցությամբ: Բանաձևի հեղինակների խոսքով՝ այն կոչված է վերջակետ դնել Սիրիայում մարտից շարունակվող բռնություններին): Քվեարկության ժամանակ, սակայն, Ռուսաստանը և Չինաստանը արգելափակեցին դրա ընդունումը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հերթին քննադատել էր Ռուսաստանին և Չինաստանին` Սիրայի վերաբերյալ նման դիրքորոշման համար: «Բոլոր նրանք, ովքեր թույլ են տալիս շարունակել սպանությունները Սիրիայում, մեղավոր են այնչափ, որքան այդ երկրի իշխանությունները»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Այս խորագրի վերջին նյութերը