«Մեզանում տեղական ինքնակառավարումը երբևէ քաղաքականացված չի եղել»,–ասել է Դավիթ Հարությունյանը
-Մեզանում տեղական ինքնակառավարումը երբևէ քաղաքականացված չի եղել։ Սա այդ ընտրությունները շատ ավելի քաղաքական դարձնելու առաջին կարևոր փորձն է,- մամլո ասուլիսի ընթացքում խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ ասել է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը։
Բանախոսի կարծիքով՝ դա նշանակում է, որ երկրի զարգացման գործում քաղաքական կուսակցությունները պետք է ստանձնեն հիմնական դերը.
-Եթե այդ կուսակցությունները պատասխանատվություն չեն ստանձնում տեղական ինքնակառավարման մակարդակում, ապա դա նշանակում է, որ նրանց դրսևորման համար միակ հնարավոր ասպարեզը Ազգային ժողովի ընտրություններն են։
Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ դա սկզբունքորեն նշանակում է, որ ԱԺ-ում կարող են հայտնվել կուսակցություններ, որոնք մինչ այդ երբևէ իրենց վրա որևէ պատասխանատվություն չեն վերցրել կամ չեն ունեցել որևէ մի դաշտ, որտեղ կարողանան իրենց պատշաճ դրսևորել։
-Դրանով էր պայմանավորված քաղաքական բարեփոխումների այս հատվածը։ Սա երկրում քաղաքական բարեփոխումներ կատարելու տեսանկյունից ընդամենը առաջին քայլն էր, և չի կարելի համարել միակը,- ասել է Դավիթ Հարությունյանն ու նշել, որ ինքը կանխատեսում է՝ հետագայում կարող է երկու նմանատիպ քայլ ևս լինել։
-Երկրորդ քայլը կլինի խոշոր համայնքներում Երևան քաղաքի մոդելի տարածումը։ Իսկ երրորդ քայլը կլինի այն, որ սահմանադրության փոփոխությունների շնորհիվ ՏԻՄ ընտրությունները ոչ թե տարրալուծված կլինեն ժամանակի մեջ, այլ կլինեն միաժամանակյա:
Դ. Հարությունյանն ասել է, որ այսօրվա Սահմանադրությամբ դա հնարավոր չէ, սակայն կարծիք է հայտնել, որ մի պահ է գալու, երբ մենք գնալու ենք նաև այդ քայլին։