«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է դատարկ դահլիճում, իսկ Շարմազանովը փորձում է արդարացնել դա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է՝ երբ կարող են օգտագործվել պաշտպանության ուժերն արտակարգ դրության ժամանակ։
ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը նշել է, թե նախագծում հստակ նշված չէ՝ որ դեպքում բանակը կարող է մասնակցություն ունենալ, և ինչպես կարող է ԱԺ–ն կանոնակարգել դա։
Ընդ որում, նշենք, որ քննարկմանն ԱԺ նիստերի դահլիճում ներկա էր ընդամենը 8 պատգամավոր։
Այս մասին շեշտեց նաև Տիգրան Թորոսյանը։
–Ցավում եմ, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այս օրինագիծը և մեզ համար այդքան կարևորագույն խնդիրներ շոշափող օրինագծերը քննարկվում են մեծամասնության բացակայությամբ,–ասել է նա։
Դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրել է, որ քաղաքական մեծամասնությունն է նման կարևորագույն նախագիծ ներկայացնում։

7or.am