Լրահոս

08.02.2012 15:06


Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը դեմ է ցանկացած ծրագրով հայ–ադրբեջանական հասարակությունների միջև շփումների հաստատմանը

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը դեմ է ցանկացած ծրագրով հայ–ադրբեջանական հասարակությունների միջև շփումների հաստատմանը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատասխանելով հարցին՝ արդյոք արդյունավե՞տ են Բրիտանական դեսպանատան կողմից իրականացվող տարբեր ծրագրերը, որոնք հայ–ադրբեջանական հասարակությունների միջև շփումներն ակտիվացնելու նպատակ ունեն, ասել է՝ դրական է, երբ շփումներ են հաստատվում երկու հասարակությունների միջև. դա երկու երկրների փոխվստահության վերականգնման փորձ է։ Սակայն նա գտնում է, որ մասնավորապես բրիտանական դեսպանատան ֆինանսներով իրականացվող նմանատիպ ծրագրերն ավելի շատ ուղղված են փողերի լվացմանը, և այդ առումով դրանք չեն կարող լուրջ բան լինել։

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանն էլ նշել է, որ այդ նախաձեռնություններն ի սկզբանե դատապարտված են տապալման, քանի որ Ադրբեջանում իշխող վարչակարգը և նրա զոմբիացած հասարակությունն առաջ են քաշում նախապայմաններ, և այդ պարագայում դրանք պրակտիկորեն չեն կարող իրականանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը