Լուժկովը խնդրում է Լատվիայում իրեն բնակության իրավունք տրամադրել
Ինչպես հաղորդում է լատվիական «TV3» հեռուստաընկերությունը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Լատվիայից խնդրել է իրեն բնակության իրավունք տրամադրել։
Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Լատվիայում բնակության իարվունք ստանալու դիմում ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն Լուժկովը ներկայացրել է անցած տարվա վերջին։
Ինչպես հստակեցնում է լատվիական «Delfi» ինտերնետ պարբերականը, Մոսկվայի նախկին քաղաքապետը Լատվիայում բնակության իրավունք է ստացել, քանի որ «Rietumu bankа»-ի հաշվին ներդրել է անհարժեշտ 200 000 լատ գումարը (շուրջ 400 000 դոլար)։
Բացի այդ, Լատվիայում Լուժկովին անշարժ գույք է պատկանում։
Ներքին գործերի նախարար Լինդա Մուրցիեցի («Միասնություն»-ից) խոսքերով՝ ներկա պահին ստուգվում է Լուժկովի ֆինանսական աղբյուրը, որով նա «Rietumu bankа»-ում ներդրում է կատարել։
Ինչպես գրում է «Delfi» գործակալությունը, որպեսզի այդ ամենը պարզեն, ստիպված կապ է հաստատվել ռուսական կողմի հետ։