Լրահոս

08.02.2012 10:57


«Բաց կառավարման գործընկերության» աշխատանքային նիստ ՀՀ ԱԳՆ-ում

«Բաց կառավարման գործընկերության» աշխատանքային նիստ ՀՀ ԱԳՆ-ում

Փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Բաց Կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խմբի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Ներկայումս ծրագրին անդամակցում են ավելի քան 40 պետություններ: Հայաստանը նախաձեռնությանն անդամակցել է 2011 թ. սեպտեմբերին:

Այս խորագրի վերջին նյութերը