Լրահոս

12.05.2009 13:41


Դավիթ Հարությունյան. «Ղարաբաղյան հարցն արժե վստահել սեփական ուժերին»

Դավիթ Հարությունյան. «Ղարաբաղյան հարցն արժե վստահել սեփական ուժերին»

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Դե ֆակտո» ակումբում, պատասխանելով «7 օր»-ի հարցերին, թե կարելի՞ է արդյոք ղարաբաղյան հարցի կարգավորման հետագա գործընթացում վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի պես մի դիվանագետի, ով այդ հարցի վերաբերյալ շարունակ հակասական մտքեր է արտահայտում, ասել է.

-Ցանկացած նման հարցում, ինչպիսին ղարաբաղյան հարցն է, արժե վստահել սեփական ուժերին և սեփական իմաստնությանը։ Որևէ մեկ այլ անձի ոչինչ վստահել չի կարելի: Բնականաբար, բանակցային գործընթացում կողմերին մի սեղանի շուրջ, նույն բանաձևի շուրջ համաձայնության բերելու համար կարող են օգտագործվել տարբեր հնարքներ։ Հատկապես քաղաքականության մեջ դա շատ տարածված է։ Չեմ կարծում, որ երբ գիտես խաղի կանոնները,  դա ինքնին հիմք է մերժելու համագործակցությունն այս կամ այն անձի հետ, բացառությամբ այն դեպքի, երբ համարես, որ այդ անձը գործում է բացարձակապես ի վնաս քո շահերի։ Չեմ կարող ավել մեկնաբանություններ անել։

 

Այս խորագրի վերջին նյութերը