Լրահոս

08.02.2012 10:23


Ութ մարդ է զոհվել Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքի հարվածի հետևանքով

Ութ մարդ է զոհվել Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքի հարվածի հետևանքով

Պակիստանի հյուսիս–արևմուտքում ամերիկյան անօդաչու սարքի հարվածից զոհվել է 8 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։

Նրանց տվյալներով՝ ամերիկյան անօդաչու սարքը հրթիռային հարված է հասցրել Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Հյուսիսային Վիզարստան ցեղային շրջանի բնակավայրերից մեկի վրա։

Հյուսիսային Վիզարստան ցեղային շրջանը մտնում է այն գոտու մեջ, որտեղ չեն գործում դաշնային օրենքները, և չկա ոստիկանության ազդեցությունը։ Այդ գոտին դարձել է գրոհայինների և իսլամիստների հենակետը։

Այս խորագրի վերջին նյութերը