Լրահոս

08.02.2012 09:55


Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը

Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը

110 տարեկան հասակում Անգլիայում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆլորենս Գրինը պատերազմի տարիներին բրիտանական ռազմաօդային ուժերի բազայում մատուցողուհի է  աշխատել: Ռազմական գործողություններին նա չի մասնակցել և պատերազմի վետերանի կոչում ստացել է միայն 2010 թ., երբ հետազոտողները արխիվներում նրա վերաբերյալ տեղեկություններ են հայտնաբերել:

Նշենք, որ Առաջին համաշախարհայինի պատերազմական գործողությունների վերջին մասնակիցը` ավստրալացի Կլոդ Շուլզը, մահացել էր անցած տարի: Հատկանշական է, որ նա նույնպես 110 տարեկան էր։

Այս խորագրի վերջին նյութերը