ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Փակ է նաև Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը:
Դժվարանցանելի են Սևան-Ճամբարակ, Գյումրի-Երևան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երևան, իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Նորաշեն-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
***
Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 12.30-ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցների համար անցանելի է: