Լրահոս

08.02.2012 09:05


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում: 

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Փակ է նաև Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը: 

Դժվարանցանելի են Սևան-Ճամբարակ, Գյումրի-Երևան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ-Երևան, իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Նորաշեն-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհները: 

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: 

  ***

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 12.30-ի դրությամբ  բոլոր տրանսպորտային միջոցների համար անցանելի է:

Այս խորագրի վերջին նյութերը