Լրահոս

07.02.2012 16:36


Իրանի խորհրդարանը «քննության» է կանչել Ահմադինեժադին

Իրանի խորհրդարանը «քննության» է կանչել Ահմադինեժադին

Այսօր իրանական պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին խորհրդարան կանչելու և հարցերի «քննության» ենթարկելու առաջարկությանը։ Ահմադինեժադը ստիպված կլինի պարզաբանել իր հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը։

Զանազան հարցերից զատ՝ Ահմադինեժադից մասնավորապես ուզում են ճշտել, թե ուր են այն միջոցները, որոնք պետք է տրամադրվեին քաղաքում մետրո կառուցելուն և տրանսպորտի համակարգը կատարելագործելուն առհասարակ։

Ըստ իրանական օրենսդրության՝ նախագահը պետք է ներկայանա խորհրդարան մեկ ամսվա ընթացքում։ Գործակալությունը նշում է, որ Իրանի նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախագահը պետք է ներկայանա խորհրդարան ու պատասխանի պատգամավորների հարցերին։

Իրանի ներքաղաքական կյանքում լարվածությունը գնալով շարունակում է մեծանալ, որովհետև մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Նախագահ Ահմադինեժադի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի միջև շատերը տեսնում են լուրջ տարաձայնություններ։ 

Այս խորագրի վերջին նյութերը