Լրահոս

07.02.2012 16:34


Իտալիան ու Ֆրանսիան նույնպես հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայից

Իտալիան ու Ֆրանսիան նույնպես հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայից

Իտալիան և Ֆրանսիան այսօր հետ են կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն իր քայլը պատճառաբանում է Սիրիայում տեղի ունեցող բռնությունների սաստկացմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Բելգիան նույնպես հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայից։

Սիրիայի Հոմս քաղաքում շարունակվում է արյունահեղությունը։ Այսօր 15 մարդ արդեն զոհվել է քաղաքը հրետանային կրակի մատնելու հետևանքով։ Հոմսը համարվում է Ասադի վարչակարգի դեմ ապստամբածների հիմնական հենարանը։ 

Այս խորագրի վերջին նյութերը