Լրահոս

07.02.2012 16:03


Մարգար Օհանյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 14–ին

Մարգար Օհանյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 14–ին

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունն անցել է հաջորդ փուլ, քանի որ ավարտվել են գործով վկաների հարցաքննությունները, և դատարանը լսելու է ամբաստանյալներին: 

Ամբաստանյալ Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի նախկին աշխատակից Սամվել Մախմուրյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ դատապաշտպան վարձելու միջոցներ չունի: Մեղադրող կողմն էլ հայտնել է, որ նրան պարտավոր են պաշտպան տրամադրել Հանրային պաշտպանի գրասենյակից, եթե ապացուցվի, որ ամբաստանյալը բավարար միջոցներ չունի: Մախմուրյանը պնդել է, որ պատրաստ չէ ցուցմունք տալու, իսկ դատարանը գտել է, որ ամբաստանյալը պարտավոր չէ ապացուցելու, որ պաշտպան վարձելու միջոցներ չունի, ու որոշել է նրան պաշտպան տրամադրել Հանրային պաշտպանի գրասենյակից:

Քանի որ Սամվել Մախմուրյանը միջնորդեց պատրաստվել ցուցմունքներ տալու համար, դատարանը որոշեց Օհանյանի գործով դատական հաջորդ նիստը տեղափոխել փետրվարի 14–ին՝ ժամը՝ 11։30–ին:

Այս խորագրի վերջին նյութերը