ՀԱԿ անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Մամուլի ազգային ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի հարցը դեռևս լուծված չէ, և քննարկումները դեռ շարունակվում են։ ՀԺԿ նախագահը կարծում է, որ դեռևս ժամանակ կա ցուցակը կազմելու համար, և փետրվարի վերջին հստակություն կմտցվի այս հարցում։
Հարցին՝ արդյոք տարաձայնություններ կա՞ն ՀԱԿ–ի ներսում՝ ովքեր են ընդգրկվելու նախընտրական ցուցակ, նա պատասխանել է.
–Ցուցակ կազմելը հեշտ գործ չէ. այն բավականին լուրջ գործ է։
Դեմիրճյանը նկատել է, որ այս հարցում խնդիրներ լինում են նույնիսկ մեկ կուսակցության մեջ, ինչը, բնականաբար, ավելի բարդ է տասնյակ կուսակցություն ներառող Կոնգրեսի համար։
Ս. Դեմիրճյան. «Ցուցակ կազմելը հեշտ գործ չէ»

7or.am