Կայացել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան: «Կարող ենք արձանագրել, որ անցնող ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի արձանագրությունների կատարման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանյան կողմի մեր գործընկերներին՝ կատարված աշխատանքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Տարին հաջող էր երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչի արդյունքում կարողացանք հասնել երկկողմ առևտրաշրջանառության նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակին: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ առաջընթացին առաջիկայում ևս օժանդակելու և նպաստելու համար»,-իր հերթին նշել է Լևիտինը: Կողմերը քննարկել են նաև «Սիտրոնիկս» ընկերության` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեական գոտիների կառավարմանը, ռուսաստանյան «Ռոսագրոլիզինգ» ընկերության կողմից լիզինգային տարբերակով մեր երկրին գյուղտեխնիկայի մատակարարմանը, ՀՀ-ում ընկերության ներկայացուցչության հիմնմանը, ինչպես նաև հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր:
Կայացել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան: «Կարող ենք արձանագրել, որ անցնող ժամանակահատվածում առաջընթաց է գրանցվել հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի արձանագրությունների կատարման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանյան կողմի մեր գործընկերներին՝ կատարված աշխատանքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Տարին հաջող էր երկկողմ տնտեսական համագործակցության առումով, ինչի արդյունքում կարողացանք հասնել երկկողմ առևտրաշրջանառության նախաճգնաժամային ցուցանիշների մակարդակին: Պետք է անենք ամեն ինչ՝ այդ առաջընթացին առաջիկայում ևս օժանդակելու և նպաստելու համար»,-իր հերթին նշել է Լևիտինը:
Կողմերը քննարկել են նաև «Սիտրոնիկս» ընկերության` Հայաստանում ստեղծվող ազատ տնտեական գոտիների կառավարմանը, ռուսաստանյան «Ռոսագրոլիզինգ» ընկերության կողմից լիզինգային տարբերակով մեր երկրին գյուղտեխնիկայի մատակարարմանը, ՀՀ-ում ընկերության ներկայացուցչության հիմնմանը, ինչպես նաև հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր: