Լրահոս

12.05.2009 10:50


Էրդողանը մեկնում է Ադրբեջան

Էրդողանը մեկնում է Ադրբեջան

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանելու է Բաքու։ Bakililar.AZ-ի հաղորդմամբ Ադրբեջանի իշխանությունների հետ նրա պաշտոնական հանդիպումները կմեկնարկեն վաղը։  Բաքվում Էրդողանը կքննարկի հայ-թուրքական բանակցությունների իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։ Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետի այցը Ադրբեջան տեղի է ունենում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախօրեին։
Էրդողանի խոսքերով՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի դրությունը տարածաշրջանում և ղարաբաղյան հակամարտությունը։ Պաշտոնական Անկարան հաղորդում է, որ սատարել և սատարելու է ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հակամարտության հիմնահարցերում Ադրբեջանի «արդարացի» դիրքորոշումը։ Նախորդ օրը Էրդողանը թուրքական մամուլին հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի բացման համար պետք է կատարվի մեկ պարտադիր պայման՝ «գրավյալ» տարածքների վերադարձը Ադրբեջանին։

Այս խորագրի վերջին նյութերը