Գալուստ Սահակյան. «ԲՀԿ–ի այս դրսևորումը չեմ մտածում, որ ՀՀԿ–ի դեմ է»
Անդրադառնալով ԱԺ աշխատանքները բոյկոտելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քայլին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ ցավով չի ընդունել այդ որոշումը՝ միևնույն ժամանակ բոլորին հորդորելով, որ ընտրությունները, ընտրաձայնը չխաթարեն խորհրդարանի բնականոն գործունեությունը։
–Կարծում եմ կարելի է շտկել իրավիճակը և նորից քննարկել։ Լրամշակված տարբերակը կրկին կբերվի խորհրդարան։ ԲՀԿ–ի միակ մեկնաբանությունն այն է, որ օրինագիծը շատ լավն է, բայց ժամանակավրեպ է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն ամեն օր է և ամեն րոպե, ամեն ժամ և ամեն ամիս,–ասել է Գ. Սահակյանը,–ես կարծում եմ, որ մեր գործընկերը հրապարակային վեճ ունի, և ոչ թե մատնանշում է վեճը մեզ հետ, այլ ընդհանրապես իրենց վիրավորվածությունն են հայտնում խորհրդարանի վերաբերմունքից և ոչ թե Հանրապետականից։ ԲՀԿ–ի այս դրսևորումը երբեք ու երբեք ես չեմ մտածում, որ ՀՀԿ–ի դեմ է։
Հարցին, թե ԲՀԿ–ի այս քայլը խոսում է կոալիցիոն ճաքերի ապացո՞ւյց չէ, Գ. Սահակյանը պատասխանել է.
–Կոլաիցիան ճաքեր է տալիսի ենթադրությունը կարելի է տեսնել հանգերի մեջ որպես գեղեցիկ խոսք։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ճգնաժամին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծել է.
–Կարծում եմ ճգնելը որակյալ բառ է, բայց սրբերի համար։
Քսան րոպե ընդմիջում վերցնելու ՀՀԿ–ի որոշումն էլ նա բացատրել է, թե սովորաբար քվերակությունները թողնվում են պատեհ պահի, իսկ այդ պահին ընդամենը 70 պատգամավոր էր գրանցվել։
–Դա պատեհ վիճակ չի կարող լինել։ Հետևաբար ակնհայտորեն հետևյալն էր՝ որ թիմը ուզենա, ինչ խաղ ուզենա կկարողանա անի։ Դրա քվեարկությունը կկատարվի այն պահին, երբ խորհրդարանն իրոք իր դերակատարման պրոցեսում լինի։ Կրքերը թող հանգստանան, որպեսզի մարդիկ փորձեն նորմալ աշխատել, փորձեն ավելորդ խնդիրներ չառաջացնել,–«7օր»–ի հարցին պատասխանել է Գ. Սահակյանը։

7or.am