Լրահոս

07.02.2012 12:20


ԲՀԿ–ն բոյկոտեց ԱԺ աշխատանքները

ԲՀԿ–ն բոյկոտեց ԱԺ աշխատանքները

ԱԺ–ում մեկնարկած  հերթական նիստի  ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երեկ «Կանխիկ գործառնությունների մասին օրինագծի» քվեարկությանը ԲՀԿ–ի չմասնակցության մասին։

ԱԺ նախագահը երեկ մեզ զրկեց խմբակցության տեսակետը ներկայացնելու  հնարավորությունից։ Հաշվի առնելով այն, որ երեկ թե՛ այս ամբիոնից , թե՛ տարբեր լրատվամիջոցներով ԱԺ նախագահի ՀՀԿ տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել  ԲՀԿի հասցեին՝ հարկ եմ համարում պարզբանել, որ  մեր  խմբակցությունը երեկ քվեարկվող նախագծի վերաբերյալ բազմիցս հայտնել  է իր հստակ դեմ դիրքորոշումը և քվեակել իր համաոզմունքերի  համաձայն՝ ապացուցելով խոսքի  ու գործի համարժեքությունը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագորգոռ հայտարարույթուններին, ապա բոլորիս համար պարզ է, որ  այս նախագիծը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ և պայքարի նպատակը մեկն է՝ լրացուցիչ արտոնյալ եկամուտներ  ապահովել առանց այդ էլ երանելի  վիճակում գտնվող բանկերի  համար՝ ի հաշիվ ՀՀ քաղաքացիների։ Ի դեպ՝ մտքի  տիտաններին խորհուրդ եմ տալիս...,–այս մասում անջատվեց նրա բարձրախոսը և նա չկարողացավ ավարտել իր ելույթը։

Դարնից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ  Սահակյանն էլ ձայնի իրավունք վերցրեց ու խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Դահլիճում ոչ մի ԲՀԿ–ական չկար, հետո Նաիրա Զոհրաբայանը պարզաբանել է, որ ԲՀԿ–ն այսօր բոյկոտում է ԱԺ աշխատանքները։

Նաիրա Զոհրաբյանի հայտարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը