Փետրվարի 4-ին ոստիկանության Մեղրու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի մի բնակարանից 700.000 դրամ են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Արմինե Հ.-ն, որը հունվարի 28-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ բնակվել էր հիշյալ բնակարանում:
Գողը վարձակալն էր