ՀՊԱԿ. «Իշխանության յուրացման և ՀՀԿ-անների կողմից պառլամենատական անհանդուրժելի պահվածքի մասին»
ԵԽ, ԵՄ,ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին,
ԵԽ և ԵՄ անդամ-երկրների դեսպանատներին
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին,
ԵԽԽՎ և եվրոպառլամենտի պատգամավորներին
Պատճենը՝ ՀՀ Նախագահին
Երեկ, օրենսդիր մարմնում, ՀՀԿ-ականները ցուցադրեցին իշխանության յուրացման վառ դրսևորում /Հ.Գ./:
ԱԺ խոսնակի և փոխխոսնակի պաշտոնները զբաղեցնող ՀՀԿ-ականները, խախտելով սահմանադրական կարգը /62 և 66-րդ հոդվածներ/, տարաբնույթ ճնշումներ կիրառեցին պատգամավորների հանդեպ: Ավելին, Պառլամենտի պաշտոնական ամբիոնն օգտագործեցին ՀՀԿ քարոզչության համար:
Ի դեպ, հիշյալ ՀՀԿ-ականները, ոչ միայն զինվորական ծառայություն չեն անցել, այլև, պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում սահմանադրական կարգի, այդ թվում, ԱԺ կանոնակարգի պահանջների /97-րդ հոդված/ կոպիտ խախտումներով:
ԵԺԿ-ական «խաղաղ ժողովրդավարության» այս դրսևորման առնչությամբ, այսօր առաջարկել ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարթենսին՝ ի ցույց դնել այն մարսելյան առաջիկա խորհրդաժողովում...
«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է, որ 3 միլիոն դրամից ավելի ձեռքբերումները պետք է լինեն թափանցիկ և կատարվեն բանկային համակարգի միջոցով։ Այն 51 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ պատգամավորների քվեարկության կոճակները չեն աշխատում և առաջարկեց վերաքվեարկություն կազմակերպել։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը վերաքվեարկությունը համարեց ճնշում ԱԺ պատգամավորների վրա։ Իսկ ԱԺ նախագահը օրինագիծը դրեց վերաքվեարկության, բայց երկրորդ անգամ էլ այն չընդունվեց` այս անգամ 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին և յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Ըստ նրա` նախագծի քվեարկությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ցույց տվեց, որ օրենսդրական դաշտում պատրաստ է հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել և պայքարել կոռուպցիայի դեմ: «Յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարում»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը և հավելեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկու ուղղություն ունի` օրենսդրական նախաձեռնության միջոցով և քաղաքական կամքի առկայությամբ, ինչն ունի իշխող ՀՀԿ-ն: «Ֆիքսենք մի բան, որ ՀՀԿ-ն գործով է պայքարում կոռուպցիայի դեմ»,-եզրափակեց Շարմազանովը:
Իսկ ԱԺ նախագահի խոսքերով`օրենքի նպատակը հակակոռուպցիոն էր, խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովումն էր, հարկերի հավաքագրումը, ստվերի դեմ պայքարը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից և այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջև կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի և գործի նույնությունը»,-նշեց նա։

Գուցե ԵԺԿ - անդամ կուսակցություննե՞րն էլ կիրառեն:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
Հ.Գ. - http://mardik.am/am/news/2012/02/06/aj3-0602