Լրահոս

07.02.2012 10:27


Ռուբեն Հայրապետյան. «Եթե Ռոման Գրիգորյանը խնդրի, նրան կհրավիրենք»

Ռուբեն Հայրապետյան. «Եթե Ռոման Գրիգորյանը խնդրի, նրան կհրավիրենք»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ արդյոք կիսապաշտպանական  գծում խաղացող Ռոման Գրիգորյանը ազգային հավաքակա՞ն է հրավիրվել, պատասխանել է.

–Ռոման Գրիգորյանին հրավեր ուղարկվել է, իսկ նա պատասխանել է, որ դեռ կմտածի։ Հաջորդ քայլը. եթե Ռոման Գրիգորյանը կխնդրի, նրան կհրավիրենք։

Հայրապետյանն իր էջում գրել է նաև, որ այս տարի հավաքականում կընդգրկվեն Արազ Օզբիլիսը, Վարազդատ Հարոյանը, իսկ վնասվածքը բուժելուց հետո՝ նաև Դավիթ Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը