Ռուբեն Հայրապետյանը չզզվելու համար խորհուրդ է տալիս իր դեմքին չնայել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) և ԱԺ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) համատեղ նկարը, որի տակ ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են սկսել։ Նրանցից մեկը, օրինակ, գրել է.

«Դեմքերը, ախ, բութ են այնպես, կարծես շինված են տապարով... Ե. Չարենց»:
Մյուսն էլ ավելացրել է.
«Սրանց դեմքերից արդեն զզվեցինք,նրանք ամենուր են...»:
Այս արտահայտություններին արձագանքել է անձամբ Ռուբեն Հայրապետյանը, ով ի պատասխան գրել է հետևյալը.
«Աղջիկ ջան,ի՞նչ ենք մենք արել, որ մեր դեմքերից զզվում ես: Մենք փորձում ենք, ինչքան հնարավոր է, լավ բան անել, իսկ դուք զզվում եք: Դրա համար խորհուրդ կտամ ընդհանրապես չնայել մեր դեմքերին, որպեսզի վատ չզգաք, այլ նայել այն մարդկանց դեմքերին, ովքեր ձեզ հաճելի են»:
Հայրապետյանի այս մեկնաբանությանը 26 օգտատեր իր հավանությունն է տվել։
7or.am