Լրահոս

17.01.2011 09:48


Մինչև 28 տարեկան կինը ապրում էր տղամարդու մարմնում

Մինչև 28 տարեկան կինը ապրում էր տղամարդու մարմնում

Մանուկ ժամանակ ծնողները ջղայնանում էին, երբ իրենց տղան խաղում էր տիկնիկների հետ, պատանեկության ժամանակ բժիշկները նրան սրսկում էին տեստոստերոն։ Բայց ոչ ոք չէր կասկածում, որ նա ուներ գենետիկական շեղում։ Ինչպես հիմա է պարզ դարձել՝ բնությունը սխալվել էր։ Մեթյուն սկսեց վերափոխվել Ադելի։

Այսպես ասված գենետիկական զուգորդությունները այնքան էլ շատ չեն՝ XX՝ աղջիկների համար և XY՝ տղաների համար։ Սակայն երբեմն բնությունը սխալվում է, և այդ դեպքում առաջանում է երրորդ համակցությունը՝ XXYY, որը հայտնի է Կլայնֆելտերի համախտանիշ անվամբ։ Որպես կանոն, այդ դեպքում տղամարդու քրոմոսոմը «հաղթում» է, և այսպիսի գենային կառուցվածք ունեցող երեխաները մեծանում և դառնում են տղամարդ։ Սակայն հազվադեպ դեպքերում կանացի քրոմոսոմները ավելի ուժեղ են գտնվում։

Հենց այսպիսի հազվադեպ դեպքի էլ հանդիպել է Մարկհեմների ընտանիքը, որտեղ ծնվել էր Մեթյու փոքրիկը։ Ծնողների մոտ ոչ մի կասկած չկար, որ նրանք տղա էին ունեցել։ Բայց իրենց որդին շատ կանացի էր մեծանում՝ նախընտրում էր ժամանակն անցկացնել աղջիկների հետ, տիկնիկների հետ խաղալ՝ չնայած այն հանգամանքի, որ դրա համար նա պատժվում էր։

Երեխայի մոտ նորմալ զարգանում էին սեռական օրգանները։ 14 տարեկան հասակում ծնողները Մեթյուին բժիշկի տարան, որպեսզի «որդուն» իսկական տղամարդ դարձնեն։ Սակայն, ինչպես հայտնում է բրիտանական «Daily Mail» հրատարակչությունը, տեստոտերոնի կուրսը չօգնեց։ Նրա մոտ առաջվա նման չէր փոխվում ձայնը, դեմքին մազեր չէին աճում, սակայն նկատելի էր դառնում կուրծքը։

Մի քանի տարի անց կանացի քրոնոսոմները վերջնակաապես «հաղթեցին»։ Մեթյուն վերափոխվեց Ադելի։

Այս խորագրի վերջին նյութերը