Լրահոս

06.02.2012 14:25


Խ. Քոքոբելյան. «Կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են պայքարել առկա խնդիրների դեմ»

Խ. Քոքոբելյան. «Կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, ովքեր պատրաստ են պայքարել առկա  խնդիրների դեմ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անդրադառնալով ընտրություններին իրենց կուսակցության մասնակցությանը՝ նշել է, որ եթե իրենք շանսեր չունենային, չէին մտնի քաղաքական պայքարի մեջ։

–Մեր մեջ այնպիսի մարդիկ կան, ովքեր ղեկավարել են լուրջ մարզային շտաբեր, և թող ամպագոռգոռ չհնչի՝ լուրջ մարդիկ ենք,–ասել  է նա։

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ իրենք հույսը  դրել են այն քաղաքացու վրա, որն իր հույսը  կապում է ՀՀ–ի հետ։

–Հայաստանում հիմնական չարիքն արտագաղթն է, որի պատճառները երկուսն են՝ աշխատատեղերի բացակայություն և անարդարություն,–ասել է նա։

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ առաջիկա համագումարում պարզ կդառնա՝ իրենք «Ժառանգության» հետ դաշինք կկազմե՞ն, թե՞ ոչ։

Նա նաև նշել է, որ ՀՀ–ում  խնդիրները հարթելու  համար  պատրաստ է համագործակցել բոլորի հետ, եթե անգամ կա գաղափարական տարաձայնություն։

–Օրինակ՝ ՀՅԴ–ի հետ դաշինքը, կարծում եմ, բոլորդ էլ չեք պատկերացնում՝ ո՛չ  մենք, ո՛չ իրենք, բայց դա չի նշանակում, որ մենք, օրինակ, դատական համակագի բարեփոխման դեպքում չենք կարող համագործակցել,–ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը