Լրահոս

11.05.2009 20:00


Արման Մելիքյան. «ՀՅԴ–ի կեցվածքն անհասկանալի է»

Անգամ կոալիցիայից դուրս գալով` ՀՅԴ-ն, կարծես, փորձում է ցույց տալ, թե իչպիսին պետք է լինի կառուցողական ընդդիմությունը։ Սա ընդդիմության շարքերը համալրելու առումով ինչ-որ մրցակցային հայտ էր, թե ոչ` առայժմ պարզ չէ։ Ամեն դեպքում, ՀՅԴ-ի կեցվածքն անհասկանալի է: Համենայն դեպս սկզբունքներին հետևելու տեսանկյունից։

Տարիներ շարունակ կոալիցիայի մաս լինելով՝ ՀՅԴ-ն, թերևս, տեղյակ էր կամ պարտավոր էր տեղյակ լինել Ղարաբաղյան հարցի բանակցությունների բովանդակությանը։ Եթե համաձայն էր այն ժամանակ, ապա հասկանալի չէ, թե այսօր այդ անհամաձայնություններն ի՞նչ ունեն իրենց հիմքում։ Վերջին հաշվով՝ այն ժամանակ էլ խոսքը գնում էր տարածքների հանձնման մասին։ Եթե հարցը վերաբերում  է հայ-թուրքական հարաբերությունների մեջ տեղի ունեցած փոփոխություններին, ապա այստեղ էլ դեռևս ամենևին պարզ չէ, թե այդ փոփոխություններն ի վերջո ի՞նչ արդյունքի են ունենալու։ Եթե դա զուտ արտաքին դրսևորումների մերժումն է, ապա դա, ըստ իս, հիմնավոր չէ։ Եթե Դաշնակցությունն ինչ որ ավելի լուրջ բան գիտի, թե ինչ վտանգներ են սպառնալու Հայաստանին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արդյունքում, ապա կարծում եմ պետք է ավելի հստակ բարձրաձայնի այդ մասին և գործող իշխանության հետ համագործակցության մասին պետք է չխոսի։ Այս կիսատ-պռատությունը սազական չէ նրանց,- ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուն։

 

Այս խորագրի վերջին նյութերը