Լրահոս

06.02.2012 12:44


ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Համամասնական–մեծամասնական ընտրակարգերի շուրջը ծավալվող բանավեճը հասարակական լայն հնչեղություն ունի»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Համամասնական–մեծամասնական ընտրակարգերի շուրջը ծավալվող բանավեճը հասարակական լայն հնչեղություն ունի»

Այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով համամասնական–մեծամասնական ընտրակարգերի շուրջը ծավալվող բանավեճին՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, թե 4 ամիս առաջ՝ ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման ժամանակ, այս հարցը հրատապ չէր դրված, իսկ այժմ այն ունի հասարակական լայն հնչեղություն, և այդ իսկ պատճառով ԲՀԿ–ն իր ստորագրությունն է դրել ԱԺ–ում լսումներ կազմակերպելու առաջարկի տակ։ Բանախոսը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագիրը դրույթ է պարունակում ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցում կատարելու վերաբերյալ՝ հավելելով, որ ԲՀԿ խմբակցությունն ու քաղաքական խորհուրդը այս հարցի կապակցությամբ դեռևս քննարկում չեն իրականացրել։ Այն կարող է մշակվել ու հնչեցվել փետրվարի 16–ին կայանալիք խորհրդարանական լսումների ընթացքում, որտեղ քննարկվելու է ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցը։

Արամ Սաֆարյանը նկատել է, որ 100%–անոց համամասնական ընտրակարգին անցումը տևական գործընթաց է, ինչը կարելի է իրականացնել փուլերով՝ սկզբում մեծամասնական տեղերի թիվը կրճատել և հասցնել, օրինակ, 15–ի կամ 21–ի։ Նրա համոզմամբ՝ այն ավելի կմեծացնի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների պատասխանատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը