Լրահոս

06.02.2012 11:10


Գերեզմանատանը հայտնաբերվել է անհայտ կորածի դիակը

Փետրվարի 4-ին, ժամը 18.50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող «Շահումյան-2» գերեզմանատանը տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը գերեզմանատանը հայտնաբերել է  տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1957 թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանի դիակը` կրծքավանդակի և թիկունքի մասերում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Հովհաննիսյանը փետրվարի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր որպես անհայտ կորած:
Դեպքի առնչությամբ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը