Լրահոս

06.02.2012 10:33


Սպանություն Էջմիածին քաղաքում

 Փետրվարի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը:

 Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի ուղղությամբ, սպանել նրան և դիմել փախուստի:

 Հանգամանքները պարզվում են:

 Կատարվում է նախաքննություն:


Այս խորագրի վերջին նյութերը