Լրահոս

06.02.2012 10:31


Առաջարկություն ՀՀ նախագահին՝ սահմանադրական կարգի պահպանման մասին


ՀՀ  Նախագահին

     Մեծարգո  պարոն  Նախագահ,   

 հիմք  ընդունելով  ՀՀ  Սահմանադրության   49-րդ հոդվածով սահմանված  դրույթները  և  ղեկավարվելով Սահմանադրության  27.1-րդ  հոդվածով  սահմանված  դրույթներով, մեր երկրի  սահմանադրական կարգի  պահպանման ուղղությամբ մի  շարք  առաջարկություններով  դիմել  ենք  Ձեզ /22.11.11թ.-ի   թիվ  2459-2, 28.11.11թ.-ի  թիվ  2462-2, 30.11.11թ.-ի    թիվ 2467-2, 30.11.11թ.-ի  թիվ  2468-2    և  15.12.11թ.-ի  թիվ  2483-2   գրություններ/, սակայն, որևէ  արձագանք չենք ստացել, ինչը  նույնպես  սահմանադրական կարգի  խախտում  է:

  Պատիվ  ունեմ  տեղեկացնել, որ  Ձեր, որպես  Պետության գլխի,  սահմանադրական   պարտավորություններին  առնչվող  բարձրացված  հիշյալ  հարցերի   հիմնական  մասը  վերաբերում  է  ՀՀԿ  կողմից , մեր  կարծիքով, իշխանության    յուրացմանը:   

   Հիմք  ընդունելով  ՀՀ  Սահմանադրության   49-րդ հոդվածով սահմանված  դրույթները  և  ղեկավարվելով Սահմանադրության  27.1-րդ  հոդվածով  սահմանված  դրույթներով,  մեկ  անգամ  ևս /ստիպված՝ բաց  նամակով/, խնդրում  ենք  Ձեր  աջակցությունը  հիշյալ  առաջարկությունների  վերաբերյալ  պատշաճ  պատասխան  տալու  ուղղությամբ:     

Խորին հարգանքով՝  Հայաստանի  Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/

 նախագահ Ռ.Թորոսյան

 

Այս խորագրի վերջին նյութերը