Լրահոս

06.02.2012 10:23


Ֆիլիպիններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

Ֆիլիպիններում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

Ինչպես հաղորդում է «AP» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին, Ֆիլիպինյան արշիպելագում այսօր առավոտյան տեղի է ունեցել հզոր երկրաշարժ:
6,7-4,8 մագնիտուդով երկրաշարժերի էպիկենտորնը եղել է Նեգրոս կղզում` երկրի մայրաքաղաք Մանիլայից մոտ 500 կմ հեռավորության վրա:

Ֆիլիպինների հրաբխային և սեյսմիկ ինստիտուտի տվյալներով` երկրակեղևի տեղաշարժի հետևանքով առաջացել է մինչև մեկ մետրի հասնող ցունամի: Նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները, սակայն, կարծում են, որ մակընթացության ալիք առաջանալու նախադրյալներ չկան:

Տարերքի զոհ է դարձել մի երեխա, որը ճզմվել է բետոնե պատի հարվածից: Մի շարք բնակավայրերում երկրաշարժից անմիջապես հետո խուճապ է առաջացել` մարդիկ լքել են տները, խանութներն ու հաստատությունները: Տեղական իշխանությունների տվյալով` մի քանի շենքերի նյութական վնաս է հասցվել: Այժմ ճշտվում են հնարավոր զոհերի ու տուժածների անունները:

 

Այս խորագրի վերջին նյութերը