Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման մասին
2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե, իբր Հայկ Գեւորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, քաղաքացուն թողնելով դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան:
Մեզ համար անհասկանալի է մնում, թե.
ինչպես ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ խժռող ու մի քանի տասնյակ հազար աշխատակից ունեցող ոստիկանությունը չի կարողացել 10 օր շարունակ գտնել «հետախուզվող» Հայկ Գեւորգյանին;
ինչ հիմքերով է հայտարարվել Հայկ Գեւորգյանի հետախուզումը, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է եղել. նա ամեն օր աշխատանքի է գնալ նույն ավտոմեքենայով, ամեն օր հոդվածներ է հրապարակել թերթում եւ խմբագրել թերթը, հավատարմագրով ելումուտ է արել պետական հիմնարկներ եւ մասնակցել կառավարության նիտերին;
ինչու որեւէ կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել Հայկ Գեւորգյանին:
Մենք հիմնավոր ենք համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի թերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսով հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության, եւ նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում:
Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:
Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ անհապաղազատարձակել նրան:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման մասին
2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե, իբր Հայկ Գեւորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, քաղաքացուն թողնելով դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան:
Մեզ համար անհասկանալի է մնում, թե.
Մենք հիմնավոր ենք համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի թերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսով հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության, եւ նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում:
Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:
Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ անհապաղ ազատ արձակել նրան: