Թռչնագրիպից Մեքսիկայում ավելի քան 50 մարդ է մահացել
Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС» գործակալությունը, չնայած իշխանությունների ձեռնարկած սանիտարական կանխարգելիչ միջոցառումներին՝ Մեքսիկայում շարունակում է աճել А / H1N1/ (թռչնագրիպ) վիրուսակիրների թիվը։ Երկրի առողջապահության նախարարությունն այս տարեսկզբից արձանագրել է «թռչնագրիպով» վարակվելու մոտ 3.000 դեպք, որոնցից 58-ը մահացու ելք է ունեցել:
Մեքսիկացի մասնագետների կանխատեսմամբ՝ մոտ ապագայում վտանգավոր վիրուսի վարակակիրների թիվը կավելանա, ինչը բացատրվում է ցրտերով:
«Թռչնագրիպը» լատինամերիկյան այս երկրում առաջին անգամ հայտնվել է 2009-ին, երբ դրա տարածման մասշտաբներն ստիպեցին իշխանություններին արտակարգ սանիտարական դրություն հայտարարել: Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ այդ ժամանակ այս հիվանդությունից մահացել է մոտ 1 300 մարդ: