Լրահոս

04.02.2012 12:58


Սիրիայի իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունը Հոմս քաղաքի երեկվա արյունահեղությանը

Սիրիայի իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունը Հոմս քաղաքի երեկվա արյունահեղությանը

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք որևէ մասնակցություն չունեն Հոմս քաղաքի վրա հրետանային հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Իշխանության ներկայացուցիչները տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերագրել են «զինված գրոհայիններին», ովքեր, ըստ իշխանությունների, նպատակ են ունեցել այդ եղանակով ներազդել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունման վրա.

«Որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե, իբր, Սիրիայի բանակը հրետանային կրակ է բացել Հոմս քաղաքի վրա, տարածվում է զինված խմբավորումների, ինչպես նաև Ստամբուլում գործող Սիրիայի ազգային խորհրդի կողմից, որոնք փորձում են մեծացնել լարվածությունը և ճնշել ՄԱԿ–ում բանաձևի ընդունումը»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Տեղեկացնենք, որ ՄԱԿ–ում այսօր պետք է քննարկվի Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ բանաձևը, որտեղից, ի տարբերություն ավելի վաղ նախատեսվող տարբերակի, հանվել է այն կոչը, ըստ որի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա։

Հիշեցնենք, որ այսօր տարածվեց տեղեկատվությունը, ըստ որի՝ իրավապաշտպան «Syrian Observatory for Human Rigts» կազմակերպությունը հայտնում է, որ Սիրիայի Հոմս քաղաքում հրետանային կրակոցների հետևանքով 217 մարդ է սպանվել, ավելի քան 600 մարդ՝ վիրավորվել։

Այս խորագրի վերջին նյութերը