Լրահոս

04.02.2012 12:16


Ջրհեղեղներն Ավստրալիայում սպառնում են մի քանի քաղաքների

Ջրհեղեղներն Ավստրալիայում սպառնում են մի քանի քաղաքների

«ABC News» հեռուստաալիքը հաղորդում է, որ ջրհեղեղների հետևանքով Ավստրալիայի արևելքը հայտարարվել է աղետի գոտի: Քվինսլենդ նահանգի ավելի քան 11 հազ մարդ և Հարավային Նոր Ուելս նահանգի 7 հազ մարդ կտրվել է աշխարհից: Քվինսլենդի իշխանությունները դիմել են զինվորականներին՝ խնդրելով օդից օգնություն ցուցաբերել: Տուժած բնակիչներին տարհանում են ռազմական ուղղաթիռներով:

Ռոմա քաղաքում սկսել է ջրի տակ անցնել տարհանման կենտրոնը, որտեղ հավաքվել է 300 մարդ: Նրանց փրկելու համար իշխանություններն ուղղաթիռ են ուղարկել, որն աղետյալներին տեղափոխում է այլ կենտրոն: Ռոմայում ջրի մակարդակը հասել է ռեկորդային՝ 8.5 մետրի:

Քվինսլենդի Չարլվիլ քաղաքում ջրի մակարդակն այսօր կարող է հասնել քաղաքի ջրամբարին: Նահանգի մեկ այլ քաղաք՝ Միտչելը, արդեն 75%-ով անցել է ջրի տակ:

Վերջին օրերի ընթացքում Ավստրալիայի արևելքում տեղումների քանակը հասել է ռեկորդային թվի՝ 132 մմ-ի: Ըստ օդերևութաբանների՝ անձրևներն առաջիկա օրերին կշարունակվեն:

 

Այս խորագրի վերջին նյութերը