Լրահոս

04.02.2012 12:22


Հարավային Օսիայում Ջիոևան նախագահի թեկնածուներին կոչ է անում իրեն ճանաչել որպես ընտրված նախագահ

Հարավային Օսիայում Ջիոևան նախագահի թեկնածուներին կոչ է անում  իրեն ճանաչել որպես ընտրված նախագահ

Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար, նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հայտարարությամբ է հանդես եկել ու մարտի 25-ին նշանակված նոր նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներին կոչ է արել հրաժարվել մասնակցությունից ու իրեն ճանաչել որպես ընտրված նախագահ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Տեղեկացնենք, որ Ջիոևան արդեն նույնիսկ նշանակել է իր՝ որպես երկրի նոր նախագահի երդմնակալության արարողության օրը՝ փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 27-ին կայացած ընտրությունների արդյունքները չեղյալ էին հայտարարվել երկրի Գերագույն դատարանի կողմից  ընտրակեղծիքներ իրականացնելու պատճառով։ Այդ արդյունքներով՝ նախագահ ընտրված Ջիոևայի կողմնակիցներն սկսեցին շուրջօրյա նստացույցեր անցկացնել մայրաքաղաք Ցխինվալի կենտրոնական հրապարակում, ինչից հետո իշխանությունը փոխհամաձայնության եկավ ընդդիմադիր Ջիոևայի հետ։ Որոշվեց, որ նախագահ Էդուարդ Կոկոյտին հրաժարական կտա։ Նախագահը հեռացավ, և, ըստ պայմանավորվածության, Ջիոևան և մյուսները պետք է սպասեին նոր նախագահական ընտրություններին, սակայն Ջիոևան չեղյալ հայտարարեց ձեռք բերված փոխհամաձայնությունն (Կոկոյտին արդեն հրաժարական էր տվել) ու ցայսօր պահանջում է իրեն ճանաչել երկրի նախագահ։

Այս խորագրի վերջին նյութերը