Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավարը կարող է դատապարտվել 22,5 տարվա ազատազրկման
«Էրգենեկոնի» (գաղտնի ազգայնական կազմակերպություն, որի անդամներ են համարվում մի շարք բարձրաստիճան զինվորականներ և անվտանգության աշխատակիցներ, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջման մեջ) գործով քննություն վարող, հատուկ լիազորություններով օժտված Ստամբուլի հանրապետական դատախազ Ջիհան Կանսիզն ավարտել է մոտ մեկ ամիս առաջ կալանավորված, թոշակի անցած բանակի գեներալ, 2008–2010թթ. Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Իլկեր Բաշբուգի գործով հետաքննությունը։
Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, բացի գործող համակարգը տապալելու փորձից՝ Բաշբուգը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու մեջ։ Այդ մեղադրական եզրակացության մեջ պահանջվում է նրան դատապարտել 22,5 տարվա ազատազրկման։

Դատարանը կկայացնի իր վճիռը 15 օրվա ընթացքում։