–Կարծում եմ՝ ԿԳՆ-ն և իր ղեկավարը բազմաթիվ կամավոր, կիսակամավոր և չարքաշ գուսանների ու փառաբանողների մեծ բանակ ունի, և ես չէ, որ պիտի ձեռքբերումների մասին խոսեմ: Ինձ համար այդ ոլորտը վտանգի գոտում է այնքան ժամանակ, քանի դեռ այն ղեկավարում է մի հակաժողովրդավարական քաղաքական ուժ ներկայացնող հայատյաց և օտարապաշտ անձնավորություն:
–Իրավիճակը հարաճուն ճգնաժամային է: Ընտրությունների միակ արժեքը, որ տեսնում եմ, վարչախմբի պաշարների (ամենալայն իմաստով) առավելագույն «մաշեցումն» է, ինչը հետագա ազատագրական շարժման հնարավորություններն է՛լ ավելի կընդլայնի:
–Այո՛, պատրաստվում ենք վերածվել «մայրենադարձական» բնույթի լայն քաղաքացիական շարժման: Կարծում եմ՝ շաբաթների հարց է:
–«Մայրենադարձակա՞ն»։ Միփոքրկմանրամասնե՞ք։
–Այսինքն, մենք գտնում ենք, որ զուտ ֆիզիկական գոյությունը հայրենիքում բավարար չէ: Պետք է հոգևոր և արժեքային «վերադարձ» հայկականության, ազատ հայրենիք ունենալու գաղափարին: Մեր ընկերներից մեկը՝ Սամվելը Կարաբեկյանը, գտավ այդ «մայրենադարձություն» եզրն ի տարբերություն զուտ տարածքային «հայրենադարձության»:
Արմեն Հովհաննիսյան
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը