Լրահոս

11.05.2009 17:55


Թուրքիան Ադրբեջանին մենա՞կ է թողել

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական մամուլում վերլուծություններ կան, ըստ որոնց՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանի  դիրքորոշումը կոպտացել է։

-Դա բացատրում են այն հանգամանքով, որ Թուրքիան,  ըստ էության, դադարում  է Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում Ադրբեջանին իրական օժանդակություն ցույց տալ,-ասել է նա։ Ռուբեն Սաֆրաստյանն այս ամենի ապացույց է համարում նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարությունը, ըստ որի՝ Հայստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում տեղի ունեցող զորավարժություներին, որովհետև քննադատում է ՆԱՏՕ-ի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին արտահայտած միակողմանի դիրքորոշումը։

-Հայաստանը երբեք նման բան չէր հայտարարել։ Կարող ենք արձանագրել, որ  ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններում  Հայաստանի  դիրքորոշումը կոպտացել է։ Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ Թուրքիան Ադրբեջանին թողել է մենակ, և այս պայմաններում չարժե խոսել Հայաստանի կողմից զիջումների գնալու մասին։ Իրականում հակառակն է տեղի ունենում,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը։

Այս խորագրի վերջին նյութերը