Հայաստանի տնտեսության համեմատական հարաբերակցությունը հարևանների հետ
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության տնտեսության համեմատական հարաբերակցությունը հարևան Վրաստանի և Ադրբեջանի տնտեսությունների նկատմամբ։ Տեղեկատվության աղբյուր են ծառայել ինչպես երեք երկրների վիճակագրական ծառայությունների, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ երեք երկրների տարիքային բաշխվածությունն ունի հետևյալ տեսքը՝ 0–14 տարեկանները Հայաստանում կազմում են 17,6%, Վրաստանում՝ 15,6%, Ադրբեջանում՝ 23%։
Հայաստանի ՀՆԱ–ն 2011–ին կազմել է 9,8մլրդ դոլար, Վրաստանի ցուցանիշը 12,8 մլրդ դոլար է, իսկ Ադրբեջանինը՝ 72 մլրդ։ Բանախոսը ներկայացրել է նաև ՀՆԱ–ի կառուցվածքն ըստ ոլորտների։ Հայաստանում 2011թ. ՀՆԱ–ի կառուցվածքում 22%–ը կազմում է գյուղատնտեսությունը, 48%–ը՝ արդյունաբերությունը։ Վրաստանում գյուղատնտեսության չափաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմում է 10%, իսկ արդյունաբերությունը՝ 28%։ Ադրբեջանում գյուղատնտեսության ցուցանիշն ընդհանուր ՀՆԱ–ում կազմում է 5,2%, իսկ արդյունաբերությունը՝ 60%։
Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, որտեղ 2011–ին գրանցվել է արդյունաբերության աճ (14% և 4% համապատասխանաբար)՝ Ադրբեջանում այն նվազել է 5%–ով։ Գ. Մակարյանը նաև նկատել է, որ եթե Հայաստանի և Վրաստանի արտահանումը դիվերսիֆիկացված է, ապա Ադրբեջանի մոտ դրա 90%–ից ավելին կազմում է նավթարդյունաբերությունը։ Գ. Մակարյանը նկատել է, որ եթե Ադրբեջանը չկարողանա նավթի նոր հանքավայրեր գտնի, ապա դրա արտահանումը տարեցտարի նվազելու է։

7or.am