ՀՀ ԱԳՆ–ից առաջարկում են Էրդողանի՛ն հարցնել, թե ինչու է նման հայտարարություն արել
Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից օրեր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայի ու Ադրբեջանի միջև չկա ոչ մի տարաձայնություն և փոխըմբռնման խնդիր և որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ադրբեջանի տարածքները «գրավելու» պատճառով։ CNNTurk-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է. «Վերադարձրեք հողերը՝ մենք կբացենք սահմանը»։
Մեկնաբանություններ ստանալու համար «7օր»-ը դիմել է ՀՀ ԱԳՆ։
-Նախագահները վերջին հանդիպման ընթացքում վերահաստատեցին, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը։
-Այդ դեպքում, ինչու՞ է Էրդողանն այդպիսի հայտարարություն անում։
-Եթե հնարավորություն ունենաք, Էրդողանից կհարցնեք՝ ինչու՞ է այդպիսի հայտարարություն անում,- «7օր»-ի թղթակցի հարցին պատասխանել է Տ. Բալայանը։
Նա նաև նշել է, թե ծանոթ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ «տարածքներն ու Ղարաբաղը քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին» հայտարարությանը և մեկնաբանել չի կարող։