Հովհաննես Մարգարյան. «Փոխընդունելի փոխզիջումն ավելին արժե, քան անխոհեմ առճակատումը»
-Ղարաբաղի հարցով մենք վստահում ենք Մինսկի խմբին, որը մեծ փորձ ունի կուտակած,- «7օր»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
«Համանախագահներից Մեթյու Բրայզան հայտարարել է, թե տարածքներն ու Ղարաբաղը քայլ առ քայլ վերադարձվելու են Ադրբեջանին։ ՕԵԿ-ը կողմ կլինի՞ դրան»,- «7օր»-ի հարցին ի պատասխան՝ Հ. Մարգարյանն ասել է.
-Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի փոխընդունելի փոխզիջումային ճանապարհով։ Փոխընդունելի փոխզիջումն ավելին արժե, քան անխոհեմ առճակատումը։ Իսկ երբ կլինի սեղանին դրված կոնկրետ փաստաթուղթ՝ հստակ ամրագրված, թե ինչի մասին է խոսքը, կհայտնենք մեր դիրքորոշումը։
Հ. Մարգարյանն ասել է նաև, որ ԼՂ-ի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի ժողովրդի համար։