Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպք, բացահայտվել է 38-ը, արձանագրված ավազակային հարձակման 3 դեպքից բացահայտվել է 2-ը, գողության 131 դեպքից՝ 98-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 2-ը, իսկ խուլիգանության 7, յուրացման կամ վատնման 2 և խարդախության 27 դեպքերն էլ բացահայտվել են:
Անցած 7 օրում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է` ավազակային հարձակման՝ 1, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, գողության 12, խարդախության՝ 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 62-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Անցած 7 օրում