Հարցազրույց

02.02.2012 14:15


Արամ Կարապետյան.

Արամ Կարապետյան.

Հարցազրույց «Նոր ժամանականեր» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

–Նախընտրական պայքարն արդեն սկսված է։ Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական իրավիճակը։

–Կարծում եմ՝ ամեն ինչ նույնն է, ոչ մի բան չի փոխվել, նույն իրավիճակն է գնում։ Ինչպես եղել է ճահիճ, այնպես էլ մնում է։ Կան ինչ–որ  խոսակցություններ, որոնք ավելի շատ ինտրիգներ են, քան քաղաքական գործընթացներ։

–Իսկ Դուք և Ձեր  կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ եք, և ինչպիսի՞ մասնակցություն է սպասվում։

–Մենք, իհարկե, մեր համագումարում որոշում կայացրել ենք, որ պետք է մասնակցենք ու ինքնուրույն՝ մեր  ցուցակով, նախապատրաստվում ենք մեր  միջոցների սահմաններում։ Բայց նայելով այն ամենին, թե ինչ է կատարվում Հայաստանում, մասնավորապես՝ 100%–ով համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ գործընթացը, որին նաև  մեր  կուսակցությունն է միացել, և տեսնելով  ՀՀԿ–ի դիրքորշումը՝ տպավորություն է ստեղծվում, որ  ոչինչ էլ  չի փոխվելու և ընտրությունները անցկացվելու են այնպես, ինչպես միշտ է եղել։ Եվ հիմա սա մտածելու  տեղիք է տալիս, թե այդ ամենին մասնակցելը իմաստ ունի՞, թե՞ ոչ։ Լինենք առանձին, թե դաշիքնով՝ եթե որևէ բան չենք կարողանալու փոխել՝ արդեն ամեն ինչ ինչ–որ տեղ ֆիկցիա է դառնում։ Բացի դա, դուրս է գալիս, որ  մենք ամեն անգամ աղաղակում ենք, թե իշխանությունները կեղծում են ընտրությունները, բայց մեր  մասնակցությամբ էլ  լեգիտիմացնում ենք դրանք։ Շատ հետաքրքիր է, որ 100%–ով համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկին բոլոր  կուսակցությունները միացան՝ մենք, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ը, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» և այլն։ Ասացինք, հայտարարեցինք և այլն, բայց իշխանությունը լսեց ու շատ կոպիտ ասաց, որ գիտեք՝ լսեցինք, բայց ցտեսություն ձեզ։ Եթե ոչինչ չի փոխվում, ամեն ինչ վատ է, ինչպե՞ս մասնակցել ընտրություններին։

–Հապա ի՞նչ եք առաջարկում՝ բոյկոտե՞լ ընտրությունները։

–Կարծում եմ, որ եթե ոչինչ չի փոխվելու, ապա, իմ տպավորությամբ, կարելի է ուղղակի լուրջ պատրաստվել ու մասնակցել նախագահական ընտրություններին։

–Պարո՛ն Կարապետյան, բայց ինքներդ ասացիք, որ ողջ  քաղաքական դաշտը համախմբվել է 100%–ով համամասնական ընտրակարգի անցնելու և ընտրակեղծիքների դեմ պայքարի շուրջըա, իսկ մյուս կողմում միայն ՀՀԿ–ն է։ Այս իրավիճակում ի՞նչ եք կարծում՝  նոր  որակի ընտրություններ  հնարավո՞ր  չեն։

–Դե ես էլի եմ ասում՝ եթե ինչ–որ  բան փոխվելու է, և կուսակցությունները պայքարելու են մինչև վերջ, ապա պետք է գնալ, բայց եթե միայն խոսքեր  են ասելու, դա ուրիշ հարց է։ Ես այսօր բացի խոսքերից՝ այլ բան չեմ տեսնում։ Նույն ԲՀԿ–ն կամ մյուս կուսակցություններն արդյոք կգնա՞ն մինչև վերջ, թե՞ էլի կհայտարարեն այդ  մասին հաջորդ  դասին, հետո մեկը վեր  կկենա–կասի՝ հավատարիմ ենք հուշագրին ու Սերժ Սարգսյանին ենք սատարելու, հետո էլ կհայտարարեն, թե ական պայթեց, և այսպես շարունակ։ Գիտեք՝ ես բոլորի մասին եմ խոսում՝ միայն թող մեկ կուսակցության վրա չանձնավորվի՝ մեզ էլ նկատի ունենք։ Խոսեցինք, բա ե՞րբ ենք անցնելու գործի, արդյոք մինչև վերջ գնալո՞ւ  ենք, թե՞ ոչ։ Սա է ամբողջ  խնդիրը։

–Իսկ այսօր ովքե՞ր են դաշտի  ֆավորիտները, ու ովքե՞ր  կկարողանան խորհրդարան մտնել։

–Եթե ընտրությունները չանցան այնպես, ինչպես փորձում ենք անել՝ գաղափարական հակադիր բևռների ձևավորում և այլն, ապա խորհրդարան անցնողները լինելու են գրովի՝  պայմանավորված։ Իշխանությունը հակված չէ Հայաստանում իրավիճակ փոխել։ Եվ եթե իրենք ուզում են այդ մանդատը, կգնան։ Եթե մենք մտածում ենք Հայաստանի ապագայի մասին, ապա կա՛մ պետք է պայքարենք հիմա, կա՛մ հետ քաշվենք ու նախագահական ընտրություններին ավելի լուրջ, գուց միասնական թեկնածուվ մասնակցենք։ Այսպես ասեմ՝ եթե ընդդիմությունը բոլորը միասին խորհրդարանում 40%–ից պակաս են ձայն հավաքելու, ապա այդ խորհրդարանը լինելու է ավելի վատը,  քան այսօրվանն է։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը