Լրահոս

02.02.2012 13:02


ՀՀ վարչապետ. «Փետրվարի 1-ից ԶԼՄ–ներով սկսել ենք մի մեծ արշավ»

ՀՀ վարչապետ. «Փետրվարի 1-ից ԶԼՄ–ներով սկսել ենք մի մեծ արշավ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անցնելը ներկաների ուշադրությունն է հրավիրել, որ փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով իրենք սկսել են մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը:

–Մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն շուրջ 18 գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, և մենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա: Զանգվածային լրատվական միջոցները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք նրանց համար ստեղծել, և ինչպես նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից,–ասել է Տիգրան Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը