Լրահոս

11.05.2009 15:10


Ռուբեն Սաֆրաստյան. «Էրդողանը շատ լավ գիտի Թուրքիայում տիրող տրամադրությունները, և նրա հայտարարությունները դրանով են պայմանավորված»

Ռուբեն Սաֆրաստյան. «Էրդողանը շատ լավ գիտի Թուրքիայում տիրող տրամադրությունները, և նրա հայտարարությունները դրանով են պայմանավորված»

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը գնահատել է որպես մեծ ձեռքբերում։

-Ես այս երևույթը կարող եմ գնահատել որպես մեր դիվանագիտության կարևոր եթե ոչ հաղթանակ, ապա՝ ձեռքբերում։ Թուրքական դիվանագիտությունը ստիպված եղավ ետ կանգնել Հայաստանի նկատմամբ տասնյակ տարիների իր դիրքորոշումից՝ բանակցություններ միայն նախապայմանների  հիման վրա,-«Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է  նա։

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Էրդողանի այն հայտարարությունները, թե սահմանը կբացվի Լեռնային Ղարաբաղի «գրավյալ» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում, ներքաղաքական կյանքում հավասարակշռություն պահելու համար է։

- Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Թուրքիայում բնակչությունը կողմ չէ սահմանի բացմանը։ Էրդողանը շատ լավ գիտի Թուրքիայում տիրող տրամադրությունները։ Դրանով են պայմանավորված նրա հայտարարությունները,-ասել է նա։ Նրա պնդմամբ՝ ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանի իշխանություններն ավելի ազնիվ են  ժողովրդի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը