Լրահոս

02.02.2012 12:24


Սև օր ֆուտբոլի համար

Սև օր ֆուտբոլի համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Եգիպտոսի ֆուտբոլի առաջնության «Ալ Մասրի»-«Ալ Ախլի» հանդիպման ժամանակ ծագած  անկարգությունների պատճառով բազմաթիվ մարդիկ են սպանվել։

«Reuters»-ի հաղորդմամբ՝ սպանվածների թիվը հասել է 73-ի, հազարից ավելի վիավորներ կան, որոնցից 178-ի վիճակը ծանր է:

Կատարվածի վերաբերյալ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերն ասել է. «Սարսափելի է, որ մեծ թվով ֆուտբոլասերներ զոհվել են կամ վիրավորվել։ Սա սև օր է ֆուտբոլի համար։ Նման ողբերգություն նույնիսկ պատկերացնելն է դժվար: Նման բան երբեք չպետք է կրկնվի»:

Այս խորագրի վերջին նյութերը