ԱՊՊԱ–ի վճարը որոշում է ոչ թե ապահովագրական ընկերությունը, այլ պետությունը
Լուրեր են պտտվում, թե Հայաստանում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վճարը կարող է բարձրանալ։ «7օր»–ը փորձել է պարզաբանում ստանալ «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունից։
Ընկերության կենտրոնական գրասենյակից տեղեկացրել են, որ ապահովագրավճարները սահմանում է ոչ թե ապահովագրական ընկերությունը, այլ պետությունը.
–Ապահովագրավճարը սահմանում է օրենքը, դա ապահովագրական ընկերություններից կախված չէ։ Որոշումը կայացնում է համապատասխան պետական մարմինը, իսկ ապահովագրական ընկերությունները ենթարկվում են դրան։
Հարցին՝ կարո՞ղ է արդյոք ապահովագրական ընկերությունը հանդես գալ ապահովագրավճարի փոփոխման վերաբերյալ համապատասխան նախաձեռնությամբ, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»–ի աշխատակիցը պատասխանել է՝ ո՛չ, չի կարող։
ԱՊՊԱ–ի վճարը որոշում է ոչ թե ապահովագրական ընկերությունը, այլ պետությունը
Լուրեր են պտտվում, թե Հայաստանում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վճարը կարող է բարձրանալ։ «7օր»–ը փորձել է պարզաբանում ստանալ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունից։

7or.am