Լրահոս

02.02.2012 10:37


Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա ալյուր են լցրել

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա ալյուր են լցրել

Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլլանդի վրա Փարիզում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ալյուր են լցրել։ Ամբիոնի մոտ ելույթ ունեցող Օլլանդին է մոտեցել մի կին և սկսել պայուսակից ալյուր լցնել նրա վրա։ Թեկնածուի անվտանգության շխատակիցները տիկնոջը հեռացրել են սրահից։

Իր արարքը 45–ամյա Լիլիան բացատրել է նրանով, որ կեցության թերի օրենսդրության պատճառով մնացել է առանց գոյատևման միջոցների։

Ավելի ուշ Օլլանդն իր բլոգում գրել է, թե բողոքի շատ ուրիշ ձևեր կան, իսկ ինքը միշտ էլ պատրաստ է երկխոսության։

Սոցիալիստների թեկնածուն համարվում է գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենագլխավոր մրցակիցը։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու 2012թ. ապրիլին, իսկ երկրորդը՝ մայիսին։

Այս խորագրի վերջին նյութերը